Տավուշում հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենան. զոհվել է փրկարար
1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի:
Ինչպես «Արմենպրես»–ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։
«Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող: ՆԳՆ Փրկարար ծառայությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված փրկարարի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին», - նշում են գերատեսչությունից։