Աշխարհ

Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է 27 տարվա ազատազրկման՝ պետական ​​հեղաշրջման փորձի համար

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է 27 տարվա ազատազրկման՝ պետական ​​հեղաշրջման փորձի համար

Բրազիլիայի Գերագույն դատարանը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին դատապարտել է 27 տարվա ազատազրկման պետական ​​հեղաշրջման դավադրության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Նոյեմբերի 25-ին Գերագույն դատարանը պաշտոնապես ավարտել է Բոլսոնարուի դեմ գործը՝ նրա դատավճիռը դարձնելով վերջնական։ Գերագույն դատարանը մերժել է այս ամսվա սկզբին դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։

Նա իր պատիժը կկրի Բրազիլիայի դաշնային ոստիկանության վերահսկողական վարչությունում, որտեղ գտնվում է նոյեմբերի 22-ից։

Բրազիլական լրատվամիջոցների տվյալներով՝ 70-ամյա Բոլսոնարուն պահվում է 12 քառակուսի մետր մակերեսով փոքրիկ խցում, որը հագեցած է հեռուստացույցով, փոքր սառնարանով և օդորակիչով։

Բոլսոնարուն սեպտեմբերին դատապարտվել է 27 տարի և երեք ամսվա ազատազրկման՝ 2022 թվականի նախագահական ընտրություններում ձախակողմյան գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ պարտվելուց հետո հեղաշրջում կազմակերպելու համար։ Բոլսոնարուն նաև ավելի քան 100 օր տնային կալանքի տակ է եղել Բրազիլիայում։

Դատախազների խոսքով՝ դավադրությունը ձախողվել է միայն բարձրաստիճան զինվորական ղեկավարների աջակցության բացակայության պատճառով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում