Մարզեր

Գագարին գյուղի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են

1 րոպեի ընթերցում

Գագարին գյուղի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել են Շիրազի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Գագարին գյուղի Շիրազ փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 9616 քմ տարածք: 

Ծրագրի պայմանագրային արժեքը 147 միլիոն 638 000 դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ 

«Սահմանված ժամկետներում «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից իրականացվել են նախատեսված շինարարական աշխատանքները, որի արդյունքում արդեն Գագարին բնակավայրի Շիրազի փողոցը ներկայանում է նորովի և բարեկարգ տեսքով՝ ապահովելով մարդկանց և ավտոմեքենաների անվտանգ երթևեկը:

Ասֆալտապատմանը հաջորդել են գծանշման աշխատանքները:

Պետություն-համայնք արդյունավետ համագործակցության արդյունքում իրողություն են դառնում համայնքապահպան ծրագրերը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում