Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նիստի օրակարգում էին Կրթության տեսչական մարմնի (ԿՏՄ)  գործունեության և ստուգումների 2026 թվականի տարեկան ծրագրերի և բյուջետային հայտի նախագծի քննարկումը, 2025 թվականի 1-3-րդ եռամսյակների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների հաստատումը և այլ հարցեր: 

Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է ԿՏՄ գործունեության ընթացիկ տարվա ձեռքբերումները՝ առանձնացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի ընդունումն ու դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի հաստատումը և Տեսչական մարմինների միջազգային կառույցին անդամակցումը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Տեսչական մարմինների միջազգային կառույցին անդամակցումը՝ որպես միջազգային ձևաչափերին հետևելու և դրական դինամիկա արձանագրելու նոր հնարավորություն: 

Նիստի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի  կարևոր խնդիրների և տեսչական գործառույթների առաջնահերթությունները, կատարված աշխատանքների արդյունքները՝  ոլորտի զարգացման նոր ուղենիշների համատեքստում։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին