Ռուսաստանի և Ուկրաինայի նոր փոխադարձ հարվածներից կան զոհեր

2 րոպեի ընթերցում

Ռուսական ուժերը գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով համակցված հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Կիևում 6 մարդ է զոհվել, 9 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Հարձակման հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքում խոցվել է 9-հարկանի բնակելի շենք, որտեղ հրդեհ է բռնկվել։ Վնասվել է նաև 22-հարկանի բնակելի շենք։

Օդեսայի մարզում ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել էներգետիկ օբյեկտներին և նավահանգստային ենթակառուցվածքին, 6 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 2 երեխա։ 

Ռուսական կողմն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 250 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Ռոստովի մարզում ուկրաինական հարվածներից 3 մարդ է զոհվել։ Թիրախավորվել են Տագանրոգ քաղաքը և հարակից գյուղը, արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել։ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների զանգվածային հարվածներից վնասվել է 7 բազմաբնակարան շենք, 4 մարդ վիրավորվել է։ Գելենջիկում վիրավորվել է 1 մարդ։

Կողմերի միջև ռազմական գործողությունները շարունակվում են՝ չնայած ԱՄՆ-ի հետ բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ 28 կետից բաղկացած առաջարկն՝ ուղղված հակամարտության դադարեցմանը։ 

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները հանդիպել են Աբու Դաբիում. CNN

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին