Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները հանդիպել են Աբու Դաբիում. CNN

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները հանդիպել են Աբու Դաբիում. CNN

ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը նոյեմբերի 24-ին Աբու Դաբիում հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի պաշտոնյաների հետ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո, որոնց ընթացքում քննարկվել է 28 կետից բաղկացած ամերիկյան ծրագիրը։ Աղբյուրը հայտնել է, որ այս քննարկումները պետք է հիմք հանդիսանան ապագայում ավելի բարձր մակարդակով քննարկումների համար։

Պաշտոնյան հայտնել է, որ քննարկումները կշարունակվեն նոյեմբերի 25-ին։ 

BBC-ի աղբյուրն իր հերթին հաստատել է, որ ամերիկացի պաշտոնյաներն Աբու Դաբիում կհանդիպեն ռուսաստանցի պաշտոնյաների հետ։

Դրիսկոլն օրեր առաջ Կիևում բանակցություններ էր վարել Ուկրաինայի իշխանությունների հետ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում