Մշակույթ

Silk Way Star միջազգային մրցույթի մասնակիցներն ու կազմակերպիչները պարգևատրվել են Ղազախստանի նախագահի անունից

2 րոպեի ընթերցում

Silk Way Star միջազգային մրցույթի մասնակիցներն ու կազմակերպիչները պարգևատրվել են Ղազախստանի նախագահի անունից

Ղազախստանի նախագահի նստավայրում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի անունից պարգևատրվել են Silk Way Star միջազգային մրցույթի մասնակիցներն ու կազմակերպիչները։  Մրցույթում Հայաստանը ներկայացրել է Սարո Գևորգյանը, որը հասել մինչև եզրափակիչ փուլ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթի մասնակիցներին և կազմակերպիչներին պարգևները հանձնել է Ղազախստանի նախագահի պետական խորհրդական Էրլան Կարինը։ 

Երաժշտական արվեստի  բնագավառում նշանակալի ձեռքբերման, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում ունեցած ներդրման համար «Բարեկամության» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Silk Way Star մրցույթի հաղթող, Մոնղոլիայի ներկայացուցիչ Միշել Ջոզեֆը։ 

Ղազախստանի նախագահի երախտագիտությանն են արժանացել մրցույթի մյուս մասնակիցները և կազմակերպիչները ևս։ 

Ղազախստանի նախագահի խորհրդականը շնորհակալություն է հայտնել նախագծի գլխավոր կազմակերպիչներին՝ Ղազախստանի նախագահի հեռուստառադիոկոմպլեքսին և Չինաստանի China Media Group մեդիակորպորացիային։ 

Էրլան Կարինն ընդգծել է, որ Silk Way Star երաժշտական մրցույթը կայացել է որպես միջազգային նախագիծ, որն ավելի շատ է ամրապնդել տարածաշրջանի երկրների միջև բարեկամությունն ու ի ցույց դրել ժողովուրդների ավանդույթների ու արժեքների նմանությունը։ 

Silk Way Star առաջին ասիական միջազգային վոկալի մրցույթի եզրափակիչը կայացել է նոյեմբերի 23-ին, Աստանայում։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում