Ռուսական արվեստի թանգարանը ԱՄԷ-ում մասնակցել է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» միջազգային համաժողովին

3 րոպեի ընթերցում

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու)  նոյեմբերի 12-15-ը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կազմակերպված Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» 27-րդ միջազգային համաժողովին և դրա  շրջանակում անցկացված ICOM Museum Fair 2025 միջազգային թանգարանային էքսպոյին։ 

«Արմենպրես»-ին թանգարանից հայտնում են, որ ԻԿՕՄ-ի եռամյա համաժողովների պատմության ընթացքում առաջին անգամ էր, որ միջազգային թանգարանային էքսպոյի տաղավարներից մեկը ներկայացնում էր Հայաստանը` ի դեմս Ռուսական արվեստի թանգարանի։

Թանգարանը ICOM Museum Fair 2025 թանգարանային էքսպոյին ներկայացել է Moment of Art ծրագրով, որը արվեստի և նորաձևության համագործակցության մասին է` ոգեշնչված արվեստի գործերից։ 

Moment of Art ծրագիրը ստեղծվել է MOMENT of WHITE նորաձևության բրենդի հետ համագործակցությամբ։ Դիզայները, ներշնչված Ալեքսանդր Դրևինի և Սոլոմոն Նիկրիտինի ստեղծագործություններից, ներկայացրել է հագուստի յուրահատուկ և սահմանափակ հավաքածու։ Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է թանգարանը դուրս գալ ավանդական շրջանակից և վերածվել արվեստի ու նորաձևության միջև ստեղծարար երկխոսության հարթակի։

ICOM Museum Fair 2025 միջազգային էքսպոյին մասնակցել են ավելի քան 50 թանգարաններ, միջազգային հեղինակավոր ընկերություններ Քաթարից, Օմանից, Չինաստանից, Գերմանիայից, Թայվանից, Իտալիայից, Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից և այլ երկրներից։

ICOM Museum Fair 2025 Ռուսական արվեստի թանգարանը մասնակցել է ԻԿՕՄ Հայաստանի և Մշակույթի զարգացման հիմնադրամի միջնորդությամբ և Lunaria LTD ընկերության հովանավորությամբ։ Թանգարանի տաղավարի գեղարվեստական համադրողը  նկարիչ, դիզայներ Սարգիս Հովհաննիսյանն է եղել։

Ռուսական արվեստի թանգարանը վեհաժողովին մասնակցել է նաև զեկուցումներով՝ ի դեմս տնօրեն Մարինե Մկրտչյանի և ցուցահանդեսների համակարգող Օվսաննա Հարությունյանի։

Նոյեմբերի 13-ին Օվսաննա Հարությունյանը ԻԿՕՄ-ի հաղորդակցության և հանրահռչակման միջազգային կոմիտեի նիստում (ICOM COMMS) հանդես է եկել «Թանգարանների ներգրավվածության ընդլայնումը Հայաստանում վիրտուալ իրականության միջոցով» թեմայով զեկուցմամբ։

Նոյեմբերի  15-ին Մարինե Մկրտչյանը  որպես խոսնակ մասնակցել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) մաս կազմող Թանգարանային կառավարման միջազգային կոմիտեի (INTERCOM) պանելային  քննարկմանը, որի թեման եղել է «Երիտասարդ առաջնորդներ, որոնք ձևավորում են թանգարանների ապագան»։ 

Վեհաժողովին ակտիվ ներգրավվածությունն ու մասնագիտական ներկայությունը հնարավորություն են տվել առավել լայն ներկայացնել Ռուսական արվեստի թանգարանի գործունեությունը, նորարարական ծրագրերը և միջազգային հարթակում համագործակցության հեռանկարները։

Հայերեն العربية

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին