Բարձր տեխնոլոգիաներ

ԲՏԱ նախարարը հանդիպել է Հայաստանում գործող ամերիկյան վերազգային կիսահաղորդչային ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարը հանդիպել է Հայաստանում գործող ամերիկյան վերազգային կիսահաղորդչային ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը բիզնես նախաճաշի ձևաչափով հանդիպել է Հայաստանում գործող ամերիկյան վերազգային կիսահաղորդչային ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մխիթար Հայրապետյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Քննարկման առանցքում էին կիսահաղորդչային ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների արտահանման և ներմուծման վերահսկողության ընթացակարգերի հետ կապված գործնական հարցերը։ Անդրադարձ ենք կատարել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված Արհեստական բանականության և կիսահաղորդչային ոլորտում նորարարական գործընկերության հուշագրից բխող նոր հնարավորություններին և այդ համատեքստում մեր առաջիկա անելիքներին»,- գրել է նախարարը։

Հանդիպման մասնակիցները կարևորել են նման ձևաչափով միջոցառումների նշանակությունը՝ որպես պետության և մասնավոր հատվածի միջև բաց, արդյունավետ և շարունակական երկխոսություն ապահովելու հարթակ։ 

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություններ՝ համատեղ աշխատանքը շարունակելու և համակարգված մոտեցումներ մշակելու ուղղությամբ, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը և միջազգային մրցունակության բարձրացմանը։

«Բիզնես նախաճաշը կազմակերպվել էր «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ինչպես նաև Synopsys, AMD, CISCO, Emerson (NI), Siemens ընկերությունների, ՆԱԿ-ի և տեխնոլոգիական ոլորտի միությունների ներկայացուցիչները»,- եզրափակել է Մխիթար Հայրապետյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում