Բանակ

Պապիկյանը պարզաբանեց զինծառայության ժամկետը հունվարից կրճատելու պատճառը

2 րոպեի ընթերցում

Պապիկյանը պարզաբանեց զինծառայության ժամկետը հունվարից կրճատելու պատճառը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանեց, թե ինչու են որոշել պարտադիր զինծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն 18 ամիս դարձնելու նախագիծը տարածել 2026թ հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապիկյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: 

Նա չհամաձայնեց հնչած այն տեսակետի հետ, թե ի սկզբանե շրջանառված նախագծով ուժի մեջ մտնելու ժամկետը հունիսի փոխարեն հունվար սահմանելը նախընտրական քարոզարշավի շրջանակում է արվում: 

«Մեր հանրության արձագանքներն ենք հաշվի առել: Եթե հունիսին դա տեղի ունենար, ապա հունվարի 1-ից հետո բանակ գնացողների նկատմամբ կլիներ անարդար, որ կար հնարավորությունը, հաշվարկները մեզ թույլ էին տալիս դա անել ավելի վաղ»,-ասաց նախարարը:

Նախագիծը շրջանառելուց հետո, երբ այն տեղադրվել է e-draft հարթակում, երբ մարդիկ կարծիքներ են հայտնել, կառավարության համար ակնհայտ է դարձել՝ ավելի ճիշտ կլինի դա անել հունվարի 1-ից:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 24-ին հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ՝ ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին: Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026թ հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա:

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում