Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպում է հեքիաթագիտության 15-րդ միջազգային գիտաժողովը

3 րոպեի ընթերցում

2025 թվականի դեկտեմբերի 26-27-ը Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպում է հեքիաթագիտական 15-րդ միջազգային գիտաժողովը, որի թեմատիկ առանցքն այս անգամ հագուստն է հեքիաթներում։  

Գիտաժողովը տեղի կունենա Մատենադարանի փոքր դահլիճում։ 

Արդեն 15 տարի է՝ Թումանյանի թանգարանն անցկացնում է հեքիաթագիտական ամենամյա   գիտաժողով, քանի որ ունի համապատասխան մասնագիտացված բաժին։ Հեքիաթագիտության բաժինը ղեկավարում է  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը՝ նշելով, որ այս տարի ընտրվել է «Հեքիաթի հանդերձարանում» խորագիրը, որի թեմատիկայի առանցքն է՝ հագուստի խորհրդաբանությունը հեքիաթում, հագուստի պոետիկան բանահյուսական և հեղինակային պատումներում։ 

«Գիտաժողովին մասնակցելու են բազմաթիվ  հեքիաթագիրներ, գիտնականներ, ինչպես նաև հյուրեր Էստոնիայի Տարտու քաղաքից՝ ֆոլկլորիստներ,  հեքիաթի հագուստի պատմության մասնագետներ  և դիզայներներ։ Շատ հետաքրքիր գիտաժողով է լինելու»,-ասաց Թումանյանի թանգարանի տնօրենը։

 «2026 թվականին նախատեսվում է հրատարակել «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» գրքի երրորդ հատորը․ տարին թանգարանի համար կլինի հրատարակչական։  

Ծրագրվում է կատարելագործել նաև Հովհաննես Թումանյանի ստեղծած մանկական խաղերը դարձնել օնլայն և ներառել բջջային հավելվածներում, որպեսզի Թումանյանի թեմատիկ  խաղերը հասանելի դառնան ոչ միայն  Հայաստանում, այլև  աշխարհի տարբեր երկրներում։ 

Հովհաննես Թումանյանի թանգարանի շենքում այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում, թանգարանը ժամանակավորապես տեղափոխվել և գործունեությունը շարունակում է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն- թանգարանում։   

Լուսինե Ղարախանյանը նշում է՝ Հրանտ Մաթևոսյանի թանգարանում հնարավոր չէ շատ այցելուներ ընդունել, ինչի հետևանքով էլ թանգարանի այցելուների քանակը նվազել է։ 

«Բայց ծրագրերը, նախագծերը կյանքի են կոչվում մեծ սիրով, խանդավառությամբ և հիմնական շենք վերադարձի հավատով»,- ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը։ 

Թանգարանի շենքում շինաշխատանքների ավարտի ժամկետը 1 տարի 6 ամիս է, այսինքն՝ այդքան ժամանակ թանգարանը իր գործունեությունը շարունակելու է Հրանտ Մաթևոսյանի թանգարանում։  

Լուսինե Ջալալյան 

Հայերեն

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26