Պատերազմի ավարտի հարցը քննարկելու համար Ուկրաինան ու ԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնեն Շվեյցարիայում
1 րոպեի ընթերցում

Կիևը Շվեյցարիայում խորհրդակցություններ կանցկացնի ԱՄՆ-ի հետ՝ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
«Մենք Շվեյցարիայում սկսում ենք խորհրդակցություններ Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների միջև՝ ապագա խաղաղության համաձայնագրի հնարավոր պարամետրերի վերաբերյալ», -հայտնել է պաշտոնյան:
Կարդացեք հոդվածը` Русский