Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։

Երևան քաղաքում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский