Պուտինն ասել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագիրը կարող է դառնալ վերջնական խաղաղ լուծման հիմք

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է ԱՄՆ-ի առաջարկը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է դառնալ վերջնական խաղաղ կարգավորման հիմք։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

ՌԴ նախագահը հաստատել է, որ Մոսկվան ստացել է արդիականացված ծրագիրը, որն, ըստ էության, նոր տարբերակ է։

«Ես կարծում եմ, որ դա կարող է նաև հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար։ Սակայն այս տեքստը մեզ հետ մանրամասն չի քննարկվել: Եվ կարող եմ կռահել, թե ինչու»,- հավելել է ՌԴ նախագահը:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը կարող է ընտրության առջև կանգնել՝ պաշտպանել իր ինքնիշխան իրավունքները և ապահովել անհրաժեշտ ամերիկյան աջակցությունը՝ Ռուսաստանի համար օգտակար համարվող գործարքի շուրջ քննարկումների ֆոնին։

Հայերեն Русский

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար