Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խումբը դեկտեմբերի 1-ին պաշտոնապես դադարեցնում է իր գործունեությունը

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ Մինսկի խումբը դեկտեմբերի 1-ին պաշտոնապես դադարեցնում է իր գործունեությունը

ԵԱՀԿ Մինսկի խումբն իր գործունեությունը պաշտոնապես կավարտի դեկտեմբերի 1-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական АPA գործակալության հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրել են ԵԱՀԿ-ից։

«2025 թվականի սեպտեմբերի 1-ին Նախարարների խորհրդի կողմից կայացված որոշման համաձայն՝ քայլեր են ձեռնարկվում Մինսկի գործընթացի դադարեցման ուղղությամբ»,- նշել են կազմակերպության ներկայացուցիչները՝ հավելելով, որ այդ գործընթացը կավարտվի դեկտեմբերի 1-ին։

ԵԱՀԿ Մինսկի գործընթացը մեկնարկել էր 1992 թվականին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով։ Գլխավոր ձևաչափը Մինսկի խումբն էր, որի համանախագահներն էին ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմում էին ստորագրել Մինսկի խումբը լուծարելու հարցով։  

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում