ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

1 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առնչությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ. Խ.-ն, 2024 թվականի հունիսի 6-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ը հանդիսանալով ՀԷՑ-ի տեսուչ, խարդախության եղանակով ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող էլեկտրաէներգիայի ծախսի տվյալներ։

Ըստ քննության՝ Գ. Խ.-ն մի քանի փողոցների լուսավորության համար սպառված էլեկտրաէներգիայի հաշվառիչի իրական ցուցմունքների փոխարեն համայնքապետարանին է ներկայացրել արհեստականորեն բարձրացված տվյալներ, ինչի հետևանքով համայնքապետարանին պատճառվել է 1 մլն 102 հազար 288 դրամի գույքային վնաս։

Գ. Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն)։ Նա ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

 

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում