ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Լոռիում տեղի ունեցած սպանության նախաքննությունից

2 րոպեի ընթերցում

Լոռու մարզում 2025 թվականի հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ․

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին մի խումբ անձինք իրենցից մեկի հասցեին հնչած հայհոյանքների համար պարզաբանումներ կատարելու նպատակով Տաշիր քաղաքում հանդիպել են մյուս կողմի հետ։

Հանդիպման ընթացքում Ռ.Մ.-ն Տ.Դ.-ին առաջարկել է առանձնանալ և զրուցել, որից հետո Ռ.Մ.-ն իր հետ նախապես վերցրած դանակով մի քանի անգամ հարվածել է Տ.Դ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան, և դիմել է փախուստի:

Բացի այդ, 2025 թվականի հուլիսին հեռախոսազանգի ժամանակ վիճաբանություն է առաջացել Վ.Հ.-ի և Ռ.Մ.-ի միջև, որից հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռ.Մ.-ն ձեռքով հարվածել է Վ.Հ.-ի դեմքին, դանակով հարվածել նրան և դիմել փախուստի»,– նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Ռ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում