Հայաստանը COP30–ին մասնակցության շրջանակներում ստորագրել է մի շարք կարևոր փաստաթղթեր

2 րոպեի ընթերցում

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության այցը և մասնակցությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը՝ COP30-ին։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընթացում ներգրավված բոլոր գործընկերներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Բրազիլիայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանին, ինչպես նաև նախարարության և միջազգային գործընկերներին։

«Այս օրերին հագեցած օրակարգով մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցանք տարբեր երկրների պատվիրակությունների հետ, բարձր մակարդակի միջոցառումներին ներկայացրեցինք 2026 թվականին Հայաստանում հյուընկալվող ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի 17-րդ համաժողովի` CoP17-ի օրակարգը, մեր երկրի տեսլականը և նախաձեռնությունները։

Այցի շրջանակում ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք նոր հնարավորություններ կբացեն ապագա համագործակցությունների համար։

Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում նաև Բելեմում՝ համաժողովի տարածքում տեղի ունեցած հրդեհի միջադեպի առնչությամբ ձեր անհանգստության ու աջակցող հաղորդագրությունների համար։

Հուսով եմ, որ մեր բրազիլացի գործընկերները արագ և արդյունավետ կհաղթահարեն միջադեպի հետևանքները, իսկ համաժողովը լիարժեքորեն կծառայի իր նպատակին՝ նպաստելով համաշխարհային կլիմայական օրակարգի առաջմղմանը»,– գրել է նախարարը։ 

Հայերեն Español Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում