Թուրքիա

Գերմանիայի ԱԳ նախարարը Ուիթքոֆի և Ֆիդանի հետ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ հարցեր

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի ԱԳ նախարարը Ուիթքոֆի և Ֆիդանի հետ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ հարցեր

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ութիքոֆի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

«Քննարկվել են ներկայում մեր կողմից գործադրվող տարբեր ջանքերը՝ վերջ դնելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիային և այդպիսով վերջ դնելու անսահման մարդկային տառապանքներին», - նշվել է արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ։

«Երկու գործընկերներն էլ ընդգծել են Գերմանիայի և մեր եվրոպացի գործընկերների հետ սերտ համակարգման կարևորությունը, որը մենք իրականացնում ենք բոլոր մակարդակներում», - հավելել է նա։

Վադեֆուլը նշել է, որ ձմեռը մոտենում է, և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները պետք է դադարեցվեն՝ քաղաքացիական բնակչությանը ցրտից պաշտպանելու համար։ 

Նա նաև հայտարարել է, որ անհապաղ պետք է բանակցություններ սկսվեն մշտական ​​​​հրադադարի վերաբերյալ։

Վադեֆուլի հեռախոսազրույցը գործընկերների հետ տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր առաջարկ ներկայացնելու ֆոնին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում