Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-23-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:

Երևան քաղաքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский