Դեսպան Մկրտչյանն ու Աթենքի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահը քննարկել են տնտեսական կապերը զարգացնելու հեռանկարը

2 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Յանիս Բրատակոսի հետ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և գործարար կապերը զարգացնելու հեռանկարները, հատկապես, հաշվի առնելով, որ Հայաստանը և Հունաստանը վայելում են հիանալի հարաբերություններ քաղաքական, պաշտպանական, մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում, և բոլոր ուղղություններով հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում։

Հիշատակվել է նախորդ տարի Enterprise Armenia-ի և Enterprise Greece-ի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը՝ որպես կարևոր հիմք հետագա համագործակցության համար։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի համար ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ոլորտները` բարձր տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, վերամշակումը, շինարարությունը և ենթակառուցվածքների ընդլայնումը, ինչպես նաև գյուղատնտեսությունը, որոնցից մի քանիսի ուղղությամբ թիրախային և շոշափելի համագործակցության ձևավորումը Հունաստանի հետ իրատեսական է։

Քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործարար շրջանակների միջև շփումներն ակտիվացնելու կարևորությունը և համաձայնություն է ձեռք բերվել փոխադարձ գործարար առաքելությունների կազմակերպման հարցում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման և սննդարդյունաբերության ուղղություններով։

Հայերեն Русский

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար բաց մրցույթի մասին հայտարարություն