Աշխարհ

Վիետնամում հեղեղումների պատճառով աճել է զոհերի թիվը․ կան անհետ կորածներ

1 րոպեի ընթերցում

Վիետնամում հեղեղումների պատճառով աճել է զոհերի թիվը․ կան անհետ կորածներ

Վիետնամի կենտրոնական հատվածներում հորդառատ անձրևների ու դրանց հետևանքով ի հայտ եկած հեղեղումների և սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 16-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Անձրևի տեղումները վերջին 3 օրերի ընթացքում գերազանցել են 1500 մմ-ը։ Տարածաշրջանը, որն ամենաշատն է տուժել եղանակային պայմաններից, հայտնի է սուրճի արտադրությամբ։ 

Հեղեղումների ու սողանքների պատճառով հինգ մարդ անհետ կորած է համարվում։ 

Կառավարության աղետների կառավարման գործակալությունից հայտնել են, որ հեղեղվել է շուրջ 43,000 տուն և ավելի քան 10,000 հեկտար մշակաբույսեր։ 

Պետական լրատվական գործակալության հրապարակած լուսանկարներում երևում է, թե ինչպես են հարյուրավոր բնակիչներ, այդ թվում և երեխաներ, նստած հեղեղված տների տանիքներին՝ սպասելով օգնության։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում