Հայաստան

Կառավարությունը 1 մլրդ դրամ կուղղի 20 համայնքի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 1 մլրդ դրամ կուղղի 20 համայնքի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը

Կառավարությունը 1 միլիրդ դրամ կուղղի 20 համայնքում 24 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

«Նախագիծը ներառում է 20 համայնքի 24 սուբվենցիոն ծրագիր, որոնք հիմնականում վերաբերում են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասաց Խուդաթյանը։ 

Նախարարը հավելեց, որ հաստատվող փաթեթի արդյունքում 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի 17 միլիարդ 52 միլիոն դրամ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում