Տնտեսություն

ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի տարբեր հատվածների աշխատանքների ֆինանսավորման համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի տարբեր հատվածների աշխատանքների ֆինանսավորման համար

Հայաստանի կառավարությունը պետական բյուջեում 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում իրականացնելու որոշում կայացրեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայամնագրային և ֆինանսական պարտականությունների իրականացման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի հերթական նիստում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է իրականացնել 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսավորման պարտականությունների իրականացման համար։

«Մասնավորապես, շինարարական աշխատանքների ավարտական գումարի 5 տոկոսի վճարման, տեխնիկական հսկողի ծառայությունների դիմաց վճարման, հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի սեփականատերերին փոխհատուցումների տրամադրման, ծրագրի կառավարման ծախսերի փոխհատուցման, M-6 միջպետական ճանապարհի վերականգնման, Պուշկինի թունելի վերակառուցման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքներ դիմաց վճարումներ իրականացնելու համար»,- ներկայացրեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի մի մասը, որը վերաբերում է Աշտարակ-Գյումրի հատվածին, հանձնված է շահագործման և հիմա այս որոշմամբ իրականացնելու են իրականցված շինարարության վճարները։

«Ուրախ եմ արձանագրել, որ Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը շատ լավ տեմպերով ընթանում է։ Նաև քաջարանի թունելի աշխատանքներն են լավ տեմպերով ընթանում, և ընդհանուր տարածաշրջանային և միջազգային զարգացումների տրամաբանությամբ շատ պատեհ է և շատ տեղին է այս նախագծերի իրականացումը»,- ասաց ՀՀ վարչապետը։

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում