Աշխարհ

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով մոտ հազար մարդ են տարհանել

1 րոպեի ընթերցում

Photo taken with a mobile phone on Jan. 16, 2025 provided by Indonesia's National Disaster Management Agency (BNPB) shows volcanic materials spewing from Mount Ibu seen from West Halmahera Regency in North Maluku Province, Indonesia. Indonesia on Wednesday raised the volcanic alert status of Mount Ibu, located in the country's eastern province of North Maluku, to the highest level following its increasing volcanic activity. Photo by BNPB/Handout via Xinhua/ABACAPRESS.COM

Ինդոնեզիայի իշխանությունները երկրի ամենաբարձր գագաթներից մեկի՝ Սեմերու հրաբխի ժայթքումից հետո նոյեմբերի 20-ին տարհանել են ավելի քան 900 մարդու և աշխատում են 170 լեռնագնացների անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Նոյեմբերի 19-ին հրաբուխը ժայթքել է 10 անգամ՝ 13 կմ բարձրությամբ լավա և քարեր արտանետելով։ 

Սեմերուի ազգային պարկի պաշտոնյա Սեպտի Վարդանին հայտնել է, որ լեռնագնացները գիշերը մնացել են լճափնյա ճամբարային տարածքում՝ հրաբխի ստորոտում՝ խառնարանից մոտ 6.4 կմ հեռավորության վրա, բայց այժմ նրանց օգնություն են ցուցաբերում անվտանգ վայր հասնելու համար։ Բոլոր լեռնագնացներն իրենց ուղեկցորդների հետ անվտանգ են։

Սեմերուի վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ զոհվել էր առնվազն 51 մարդ, իսկ մոտակա գյուղերը ծածկվել էին մոխրով։

Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող Ինդոնեզիայում կա 130 գործող հրաբուխ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում