Nvidia-ի չիպերը՝ ԱՄՆ դիվանագիության առանցքում. Հայաստանը ևս անմասն չէ այդ քաղաքականությունից

4 րոպեի ընթերցում

Ամերիկյան New York Times պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք երկրի կողմից վարվող դիվանագիտությանը։ 

Պարբերականն ուշադրություն է հրավիրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Nvidia ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի միջև վերջին ամիսներին ձևավորված մտերմության վրա՝ շեշտելով, որ «ԱՄՆ նախագահը Nvidia-ի չիպերն օգտագործում է որպես գործիք առևտրի և խաղաղության շուրջ բանակցություններում»։ 

ԱՄՆ պաշտոնյաներից մեկը New York Times-ին պատմել է, որ ամերիկացի դիվանագետները և նախագահ Դոնալդ Թրամփը, որը Նոբելյան մրցանակ ստանալու համար փորձում է որոշ տարածաշրջաններում խաղաղության շուրջ գործարքների հասնել,  արհեստական բանականությունն ու Nvidia-ի չիպերը որպես գործիք են կիրառում տարբեր բանակցություններում։ 

Հոդվածում նշվում է, որ Nvidia-ն, որն արտադրում է հզոր համակարգչային չիպեր, որոնք անհրաժեշտ են արհեստական ​բանականության նախագծերի համար, եղել է առաջին ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններից մեկը, որը կատարել է նախագահ Թրամփին տված խոստումը՝ իրենց արտադրանքի մի մասը տեղափոխել Միացյալ Նահանգներ, իսկ Թրամփը, որն ուշադիր հետևում է ֆոնդային բորսաներին, շատ լավ տեղյակ է, որ Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը։

«Ընկերության չիպերը նաև նախագահին տվել են հզոր բանակցային լծակ տարբեր երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի հետ հարաբերություններում»,- գրում է պարբերականը՝ շեշտելով, որ դրանք նույնիսկ դեր են խաղացել ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից տարբեր երկրների միջև խաղաղության միջնորդություններում։ 

Թրամփի վարչակազմին մոտ գտնվող 2 անձ անանունության պայմանով պարբերականին ասել են, որ ինչպես Միացյալ Նահանգները 1950-ականներին միջուկային տեխնոլոգիաներ էր առաջարկում այն ​​երկրներին, որոնք համաձայն էին դրանք օգտագործել խաղաղ ճանապարհով, այնպես էլ Թրամփի վարչակազմը քննարկել է արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներ վաճառելու հարցը հակամարտությունները դադարեցնող երկրներին, այդ թվում՝ Հայաստանին և Ադրբեջանին։

Պարբերականն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ հիշեցնելով, որ դա տեղի է ունեցել նույն օրը, երբ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ 

Հոդվածում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո ԱՄՆ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու արհեստական բանականության ոլորտում համագործակցության հեռանկարները։  

Պարբերականը մեջբերել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարությունը, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը սկսվել էր դեռ տարիներ առաջ, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործընկերությունը հասցրել են զարգացման նոր մակարդակի։

«Սա մեր երկարաժամկետ արդիականացման ջանքերի կարևոր մասն է՝ ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերության շրջանակի հետ մեկտեղ»,- ՀՀ ԲՏԱ նախարարի խոսքերը մեջբերել է New York Times-ը։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ կառավարությունը հավանություն է տվել գերհամակարգչի կառուցման համար Nvidia-ի չիպերը ՀՀ արտահանելուն. Bloomberg

Հայերեն العربية Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն