Մարզեր

Սևան քաղաքում նոր խաղահրապարակ է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Սևան քաղաքում նոր խաղահրապարակ է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում «Մասնակցային բյուջետավորում-2025» ծրագրի շրջանակներում մեկնարկել են խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 18, 20 շենքերի հարակից տարածքում մեկնարկել են մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքները:

Այս ծրագիրը մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերից մեկն է, որի պայմանագրային արժեքը կազմում է 4 միլիոն 440 հազար  դրամ:

Ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ռ և Հ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից: Ներկայումս ընթանում են հողաշինական և տարածքի հարթեցման աշխատանքները:

Ծրագրի իրականացման արդյունքում սևանցի փոքրիկները կունենան ևս մեկ խաղահրապարակ, որի անհրաժեշտությունն այդ տարածքում զգացվում էր երկար տարիներ:

«Հիշեցնենք, որ 2025 թվականին Սևան համայնքում իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր՝ դրանց լուծման համար»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում