Մարզեր

Գեղարքունիքի մարզում ավարտվել է կարտոֆիլի և կաղամբի բերքահավաքը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ավարտվել է կարտոֆիլի և կաղամբի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզում ավարտվել է կարտոֆիլի և կաղամբիի բերքահավաքը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, մարզի տնտեսություններում առկա 5500 հեկտար կարտոֆիլի ցանքերից հավաքվել է շուրջ 102 հազար 730 տոննա կարտոֆիլի համախառն բերք՝ հեկտարից 18,6 ցենտներ միջին բերքատվությամբ։ 

Ավարտվել է նաև կաղամբի ու բանջարբոստանային մյուս մշակաբույսերի բերքահավաքը, ինչի արդյունքում հավաքվել է շուրջ 13 հազար 369 տոննա կաղամբի, ծաղկակաղամբի, բրոկկոլիի, լոլիկի, բազուկի, այլ մշակաբույսերի համախառն բերք։ 

Ավարտված է համարվում նաև պտղի բերքահավաքը՝ շուրջ 8310 տոննա նախնական արդյունքով։ Բերքահավաքն անցել է անկորուստ, քանի որ այդ ընթացքում մարզում ցրատահարությունների դեպքեր չեն գրանցվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում