Կիև է ժամանել Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսքոլը և շտաբի պետ Ռենդի Ջորջը ժամանել են Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ուկրաինացի զինվորական ղեկավարների և օրենսդիրների հետ հանդիպումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն։ 

Ըստ հրապարակման՝ ուղևորության առանցքում կլինի Ուկրաինայի ղեկավարության մասնակցությունը Ռուսաստանի հետ կասեցված խաղաղության գործընթացին։ Նշվում է, որ ԱՄՆ-ն ձգտում է միջոց գտնել՝ արագացնելու պատերազմի ավարտը, թեև Մոսկվան մերժել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բոլոր նախորդ փորձերն՝ ուղղված մարտական ​​գործողությունները դադարեցմանը։

Հրատարակությունը գրում է, որ այցը տեղի է ունենում «Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների ակտիվացման պայմաններում, և արևմտյան դաշնակիցները ողջ ուժով փորձում են նոր միջոցներ գտնել Կիևին զենքի մատակարարումները շարունակելու համար»։

POLITICO-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան նաև աշխատում են անօդաչու թռչող սարքերի և ավտոնոմ տեխնոլոգիաների փոխանակման շուրջ խոշոր գործարքի վրա, և այցը մասամբ կոչված է աջակցելու այդ ջանքերին։

Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, հղում անելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի խորհրդակցում է Ռուսաստանի հետ՝ մշակելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր պլան։

Axios-ի զրուցակիցների տվյալներով՝ պլանը բաղկացած է 28 կետից՝ չորս հիմնական բաղադրիչներով. խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում և Վաշինգտոնի ապագա հարաբերությունները Մոսկվայի ու Կիևի հետ։

Հայերեն Русский

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար