Մարզեր

Գուրգեն Մարտիրոսյանը խորհրդակցություն է անցկացրել նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների հետ

2 րոպեի ընթերցում

Գուրգեն Մարտիրոսյանը խորհրդակցություն է անցկացրել  նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների հետ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը խորհրդակցություն է անցկացրել  Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, խորհրդակցության օրակարգային հարցը վերաբերում էր Գավառ համայնքի ենթակայությամբ գործող հիմնարկներում առկա այն խնդիրներին, որոնք անհրաժեշտ կլինի ներառել 2026 թվականի բյուջեի նախագծում։  

Նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենները ներկայացրել են իրենց մոտ առկա հիմնախնդիրները, հանդես եկել համապատասխան  առաջարկներով։ 

Ծավալվել է ակտիվ  քննարկում և որոշվել, որ  համայնքի ղեկավարի՝ հաստատություններ կատարվելիք աշխատանքային շրջայցերից հետո գույքագրված խնդիրներից հրատապ լուծում պահանջող հարցերը կներառվեն 2026 թվականի բյուջեով կատարվելիք աշխատանքներում։

«Կքննարկվեն ու կուսումնասիրվեն խորհրդակցության ընթացքում բարձրացված բոլոր հարցերը, իսկ համայնքի ղեկավարի շրջայցերի ժամանակ, որոնք տեղի  կունենան մոտակա օրերին, կգույքագրվեն առաջնահերթ խնդիրները, որոնք իրենց լուծումը կգտնեն եկող տարվա բյուջեից տրամադրվելիք միջոցների հաշվին»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում