Վրաստանի արտգործնախարարը բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում Իսրայելում

2 րոպեի ընթերցում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակում անցկացրել է մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ՝ քննարկելով երկու երկրների միջև համագործակցության խորացումը տարբեր ոլորտներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունները և երկկողմ համագործակցության հետագա խորացման ուղիները։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության ոլորտում և իրավապահ մարմիններում փոխգործակցության դինամիկային, ինչպես նաև երկու պետությունների նախարարությունների միջև արդյունավետ համակարգման հարցերին», - ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են նաև բարձր մակարդակի այցելությունների դրական դինամիկան։

Այցի ընթացքում Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է նաև Իսրայելի գյուղատնտեսության և պարենային  անվտանգության նախարար Ավի Դիխտերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են ագրարային ոլորտում երկու երկրների միջև գործընկերության բազմամյա բնույթը։ Քննարկվել են գյուղատնտեսության, առևտրի և տնտեսության բնագավառներում  համագործակցության հիմնական ուղղությունները։

Բոճորիշվիլին Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ի հետ հանդիպմանը քննարկել է խորը պատմական և հոգևոր կապերը վրաց և Երուսաղեմի ուղղափառ եկեղեցիների միջև։

Այցի ընթացքում Բոճորիշվիլին նաև բանակցություններ է վարել իր իսրայելցի պաշտոնակից Գիդեոն Սաարի հետ։ Նախատեսված է նաև հանդիպում Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանայի հետ։

Վրաստանը և Իսրայելը դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել 1992 թվականի հունիսի 1-ին։ Երկրները վարում են մշտական ​​քաղաքական երկխոսություն, համագործակցում են առևտրի, տնտեսության, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները