Wizz Air-ը կվիճարկի Իտալիայի մրցակցության և շուկայի պաշտպանության կարգավորող մարմնի որոշումը
1 րոպեի ընթերցում

Wizz Air-ը համաձայն չէ Իտալիայի մրցակցության և շուկայի պաշտպանության կարգավորող մարմնի որոշման հետ և պաշտոնապես վիճարկում է այն։
«Արմենպրես»–ին այս մասին տեղեկացրեցին ավիաընկերությունից
«Հաստատում ենք, որ ստացել ենք Իտալիայի մրցակցության և շուկայի պաշտպանության կարգավորող մարմնի որոշումը, որը վերաբերում է ավիաընկերության All You Can Fly բաժանորդագրությանը։
Wizz Air-ը համաձայն չէ այդ որոշման հետ և պաշտոնապես վիճարկում է այն»,- հայտնեցին ավիաընկերությունից՝ ընդգծելով, որ մինչև գործի պաշտոնական փակումը ավիաընկերությունը չի ցանկանում հավելյալ մեկնաբանություններ անել այս հարցի վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի մրցակցության և շուկայի պաշտպանության կարգավորող մարմինը (AGCM) տուգանել է Wizz Air ավիաընկերությանը՝ «All You Can Fly» բաժանորդագրության վերաբերյալ սխալ և ոչ ճշգրիտ պայմաններ ներկայացնելու համար։ Կարգավորող մարմինը նշել է, որ այդ քարոզարշավը մոլորեցնում էր սպառողներին՝ սխալ պատկերացում տալով առաջարկի մասին։
AGCM–ն Wizz Air–ին տուգանել էր 500 հազար եվրոյով