Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Եթովպիայի նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Եթովպիայի նորանշանակ դեսպանին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջենետ Տեշոմ Ժիրուին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանձնմանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների պատմական սերտ կապերին, ընդգծվել է տնտեսական համագործակցության և երկու բարեկամական երկրների միջև շփումների առավել ակտիվացման կարևորությունը։ 

Քննարկվել է այս տարի ավելի վաղ Ադիս Աբեբայում կայացած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում