Մարտի 1-ի գործի քննության արդյունավետության հարցը մնում է ՄԻՊ-ի մշտական հարցադրումների առանցքում. Անահիտ Մանասյան

3 րոպեի ընթերցում

Մարտի 1-ը պետք է գնահատել ոչ միայն կյանքի իրավունքի տեսանկյունից, որը եղել և մնում է քննարկման առանցքում, այլ նաև մի շարք այլ հիմնական ազատությունների խախտումների շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Մանասյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն 2008 թվականին ներկայացրել է մի շարք հարցադրումներ՝ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ միջամտությունների վերաբերյալ։ «Պետական իշխանությունը չի ներկայացրել բավարար և ողջամիտ փաստարկներ այն մասին, որ հավաքների ազատության նկատմամբ միջամտությունը եղել է համաչափ և իրավաչափ։ Սա ժողովրդավարական հասարակության տեսանկյունից լրջագույն խնդիր է»,-ասաց Անահիտ Մանասյանը։

Նա նաև ընդգծեց ուժի կիրառման համաչափության բացակայությունը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը ևս արձանագրել է այդ խնդիրը՝ հատկապես շեշտելով, որ իրականացված գործողությունները չեն եղել այնպես կազմակերպված, որ նվազագույնի հասցնեն վնասը և բացասական հետևանքները։

Պաշտպանը հիշեցրեց, որ ՄԻՊ աշխատակազմը 2008 թվականին լայնածավալ այցեր է իրականացրել ազատությունից զրկման վայրեր, որտեղ արձանագրվել են թե՛ բռնության, թե՛ վատ վերաբերմունքի փաստեր։

Անահիտ Մանասյանի խոսքով՝ քննության արդյունավետության հարցը եղել է և մնում է ՄԻՊ-ի մշտական հարցադրումների առանցքում։

Նա նշեց, որ այս մասով ՄԻԵԴ-ն արդեն տվել է հստակ դիրքորոշումներ՝ արձանագրելով քննության անբավարարությունը և պետության չկատարած պարտավորությունները։

Պաշտպանի խոսքով՝ Մարտի 1-ի իրադարձություններից պետք է քաղել հստակ դասեր՝ մարդու իրավունքների համանման խախտումների կանխարգելման համար։ «Պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի նման խախտումները երբևէ չկրկնվեն, և ցանկացած արձանագրված խախտման դեպքում ապահովվի արդյունավետ քննություն և պատասխանատվություն»,-ընդգծեց Պաշտպանը։

Մանասյանը կարևորություն է տվել նաև այն փաստին, որ ՄԻՊ-ը 2008 թվականից ի վեր բարձրաձայնել է մի շարք խնդիրներ, որոնց պատասխանները չեն տրվել, և նշել է, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է դրանց լիարժեք իրավական և ինստիտուցիոնալ քննություն։

Հայերեն

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում