Թվայնացվել է հայ երաժշտարվեստում կարևոր տեղ զբաղեցնող 30 կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություն
1 րոպեի ընթերցում

Թվայնացվել է հայ երաժշտության մեջ կարևոր տեղ զբաղեցնող 30 կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություն։ Այդ քայլը մեծ նշանակություն ունի հայ մշակութային ժառանգության պահպանման գործում, քանի որ ներկայացված ստեղծագործությունները առանցքային դեր ունեն և սիրված են ունկնդրի շրջանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունն իրականացրել են Armenian National Music-ը և hosq-ը։
Ստեղծագործություններն ընտրվել են այն սկզբունքով, որ շատ պահանջված են կատարողների կողմից։ Հիմնական շեշտը դրվել է Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի թվայնացման վրա, քանի որ այդ ստեղծագործությունը հանդիսացել է «Նոթեյշնս» լաբորատորիայի հիմնաքարը, և հենց այդ ստեղծագործության շուրջ կառուցվել է հսկայական փառատոն, որը մեծ հաջողություն է ունեցել թե՛ լսարանի, թե՛ լաբորատորիայի մասնակիցների համար։
Կատարվել է նաև մեկ այլ ստեղծագործության պրոֆեսիոնալ տեսաձայնագրում։
Նախաձեռնության հեղինակները նշում են, որ այդ նախաձեռնությամբ ոչ միայն պահպանում են հայկական երաժշտության կարևորագույն էջերը, այլև այդ էջերը հասանելի են դարձնում սերունդներին։