ՄԻՊ-ը Լոռու մարզպետի հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրները

3 րոպեի ընթերցում

 

Վանաձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերը։ Ի թիվս այլնի, հատուկ ուշադրություն է դարձվել 2024 թվականին Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներին, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության և այլ հարցերի։

«Մարզային բնակավայրերում իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրում ենք բազմաբնույթ խնդիրներ։ Այս համատեքստում կարևորում եմ տարածքային կառավարման մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս խնդիրները հասցեական և արագ լուծել», - նշել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը կարևորել է պետական բոլոր մարմինների համակարգված և արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն մեխանիզմներն ու ծառայությունները, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։

Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակում Պաշտպանը ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակում։

Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքային մեթոդաբանության կատարելագործման ուղղությամբ նախաձեռնվող քայլերը, ինչպես նաև ամփոփվել են իրավունքներին առնչվող արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները։

Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

 

 

 

 

 

Հայերեն

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ