Համբարձում Մաթևոսյանը Բրազիլիայում կմասնակցի COP30 համաժողովին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովին (COP30) մասնակցելու նպատակով գտնվում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այցի մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում։ 

«Այցի շրջանակում հանդիպել եմ «Կորստի և վնասի արձագանքման» հիմնադրամի (FRLD) գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգի հետ։
Ողջունել եմ զարգացող երկրների համար նախատեսված ֆինանսավորման հայտերի ներկայացման նոր գործընթացի (BIM CFR) գործարկումը՝ ընդգծելով, որ դա կարևոր շրջադարձային փուլ է հիմնադրամի գործունացման և միջազգային կլիմայական ֆինանսավորման համակարգում դրա դերի ամրապնդման համար։

Երկուստեք նշել ենք, որ հիմնադրամը կարևոր գործիք է հատկապես կլիմայական ազդեցություններին առավել խոցելի երկրների համար՝ նպաստելով ինչպես տնտեսական, այնպես էլ ոչ տնտեսական կորուստների ու վնասների հաղթահարմանը»,– գրել է նախարարը։

Հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի կլիմայական ռիսկերը և վերջին տարիների վնասներն ու կորուստները։ Նշել է, որ Հայաստանը վճռական է կլիմայական քաղաքականության իր քայլերում և անհրաժեշտ ֆինանսական աջակցության պայմաններում պատրաստ է արագ առաջ շարժվել։

Անդրադառնալով FRLD-ի հետ ապագա համագործակցությանը՝ նախարարը հայտնել է, որ Հայաստանն արդեն մշակել է երկու նախագծային հայեցակարգ և նախատեսում է մոտ ժամանակում ներկայացնել իր առաջին ֆինանսավորման հայտը հիմնադրամին։

Զրույցի ընթացքում հանգամոնորեն քննարկվել է նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP17-ի հյուրընկալման կազմակերպչական հարցերը։

«Ներկայացրել եմ 2026 թվականին Երևանում կայանալիք համաժողովի տեսլականը և օրակարգը՝ որպես հարթակ, որը միավորում է կենսաբազմազանության, կլիմայի, հողի, պլաստիկի, քիմիական նյութերի և թափոնների կառավարման ուղղությունները՝ նպաստելով ավելի համակարգված և արդյունավետ միջազգային համագործակցությանը։

Գործընկերներին կրկին հրավիրել եմ մասնակցելու COP17-ին՝ ընդգծելով համաժողովի կարևորությունը էկոհամակարգային լուծումների, կենսաբազմազանության պահպանման և համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջմղման տեսանկյունից»,– գրառումը եզրափակել է Համբարձում Մաթևոսյանը։

Հայերեն English Español Русский

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան