Աշխարհ

Էկվադորցիները հանրաքվեի ժամանակ դեմ են արտահատվել երկրում օտարերկրյա ռազմակայանների ստեղծմանը

1 րոպեի ընթերցում

Էկվադորցիները հանրաքվեի ժամանակ դեմ են արտահատվել երկրում օտարերկրյա ռազմակայանների ստեղծմանը

Էկվադորի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ քվեարկել են երկրում օտարերկրյա ռազմակայանների ստեղծման արգելքի վերացման դեմ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էկվադորի հիմնական օրենքի փոփոխության և հանրաքվի անցկացման օգտին հանդես է եկել երկրի նախագահ Դանիել Նոբոան։ Հանրաքվեի ընթացքում քաղաքացիները մերժել են ևս երկու առաջարկ՝ քաղաքական կուսակցությունների պետական ​​ֆինանսավորումը վերացնելու և խորհրդարանում տեղերի քանակը կրճատելու մասին։ 

Էկվադորում օտարերկրյա ռազմակայանների ստեղծումն արգելող հոդվածը ներառվել է 2008 թվականին ընդունված Սահմանադրության մեջ: Նոբոան առաջարկել էր այն փոփոխել սեպտեմբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում