Ավարտվել է 29 մլն ռուբլին մաքսանենգությամբ ՀՀ–ից տեղափոխելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

2 րոպեի ընթերցում

Օտարերկրյա քաղաքացին, գործելով խմբի կազմում, ՀՀ երեք քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, կատարել է կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, մանչրամասնելով, որ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, առանց մաքսային հայտարարագրման Հայաստանից Վրաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 29 մլն 510 հզր ՌԴ ռուբլի գումար, որը հայտնաբերվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային հսկողության արդյունքում:

Նախաքննության ընթացքում առգրավվել է մաքսանենգության առարկա հանդիսացող գումարը:

Չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում