Ռուսաստան

Ուկրաինան հայտնել է ռուսական հարձակման հետևանքով երեք քաղաքացիական անձի զոհվելու մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հայտնել է ռուսական հարձակման հետևանքով երեք քաղաքացիական անձի զոհվելու մասին

Ուկրաինայի արևելյան շրջանում գտնվող Բալակլեյա քաղաքում ռուսական հրթռիակոծման հետևանքով երեք մարդ է մահացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  Reuters-ը, այս մասին հայտարարել է Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ 

Telegram-ում արված գրառման մեջ Սինեգուբովը տեղեկացրել է նաև, որ հարձակման հետևանքով վիրվավորվել է 10 մարդ, որոնցից 3-ը դեռահասներ են։

Ռուսական կողմի հարվածների հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքեր, ավտոտրանսպորտային միջոցներ։ 

Ռուսաստանը պաշտոնապես որևէ հայտարարությամբ հանդես չի եկել այս դեպքի վերաբերյալ։ Փոխարենը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այս գիշեր երկրի տարբեր շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 36 անօդաչու թռչող սարք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում