Տուրիզմ

Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահն Ուրուգվայի դեսպանի հետ քննարկել է ուղիղ չվերթների անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահն Ուրուգվայի դեսպանի հետ քննարկել է ուղիղ չվերթների անհրաժեշտությունը

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ ներկայացնելով ընթացիկ ծրագրերը և ոլորտային զարգացումները։

Անդրադարձ է կատարվել⁠ ⁠երկու երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացմանը և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը,⁠ ⁠Հայաստանի և Ուրուգվայի զբոսաշրջային գործակալությունների միջև կապերի հաստատմանը, ներառյալ՝ առցանց վեբինարների կազմակերպմանը, ⁠զբոսաշրջության ոլորտում երկարաժամկետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ⁠երկու երկրների միջև ուղիղ չվերթների անհրաժեշտությանը և դրա կարևորությանը՝ զբոսաշրջային հոսքերի աճի համար։

Հանդիպման ավարտին կողմերը շեշտել են գործակցության շարունակականության ու ամրապնդման կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում