Կանաչապատ սահմանազատում՝ Երևանի գերեզմանատների և երթևեկելի հատվածների միջև. Իրականացվել է ծառատունկ
1 րոպեի ընթերցում

Երևանում շարունակվում է կանաչ տարածքների ընդլայնումը: Սիլիկյան գերեզմանատան հարակից ավելի քան 1 կմ երկարությամբ տարածքում իրականացվել է ծառատունկ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետրանից:
Ծրագիրն ունի նաև էկոլոգիական կարևոր նշանակություն. տնկված ծառերն ու թփերը կսահմանազատենգերեզմանատունը երթևեկելի ճանապարհներից և բնակելի հատվածներից, կպաշտպանեն շրջակա տարածքը փոշուց, կձևավորեն կանաչ միջավայր: