Հայաստան

Բազմաթիվ քաղաքացիներ ստանում են կեղծ հաղորդագրություններ՝ կապված Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների հետ. ԲՏԱ նախարար

1 րոպեի ընթերցում

Բազմաթիվ քաղաքացիներ ստանում են կեղծ հաղորդագրություններ՝ կապված Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների հետ. ԲՏԱ նախարար

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ահազանգել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բազմաթիվ քաղաքացիների ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայրապետյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նախարարը նկատել է, որ նախընտրական ժամանակաշրջանում Հայաստանում ուժգնանում են զանազան տեղեկատվական բնույթի հարձակումները։ 

«Հերթը հասավ Վաղարշապատ համայնքին՝ պայմանավորված ՏԻՄ առաջիկա ընտրություններով։ 

Վերջին ժամերին բազմաթիվ քաղաքացիներ ստանում են կեղծ հաղորդագրություններ (կցում եմ պատկերները), որոնք ուղղված են նախընտրական շրջանում մթնոլորտը պղտորելուն, քաղաքացիներին մոլորեցնելուն։ Եթե նկատեցիք, ուղարկողի համարը հայաստանյան չէ, Ինդոնեզիայի կոդ է։ Մանրուք է, սակայն միշտ պետք է նման մանրուքներին ուշադրություն դարձնել, որպեսզի սադրանքը չհասնի իր արդյունքին։ 

Տեղեկատվական հիգիենան բոլորիս համար է կարևոր»,-գրել է Հայրապետյանը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում