Imperial Orchestra-ն նոր համերգային ծրագրով կվերադառնա Երևան

2 րոպեի ընթերցում

Imperial Orchestra-ն դեկտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա Cinema Medley լեգենդար շոուով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնի սաունդթրեքները կհնչեն սիմֆոնիկ նվագախմբի, երգեհոնի, հայտնի աստղերի և մենակատարների կատարմամբ։ 

Ավելի քան 800 հազար հիացած հանդիսատես արդեն եղել է շոուին, իսկ համերգի առցանց հեռարձակումն ունեցել է ավելի քան 1 միլիարդ դիտում։

Հանս Զիմմեր, Ջոն Ուիլյամս, Դեյվիդ Արնոլդ, Ռամին Ջավադի և Էնդրյու Լլոյդ Ուեբեր. անուններ, որոնք ստեղծել են 20-րդ և 21-րդ դարերի ամենասիրված սաունդթրեքները։ 

Նրանց երաժշտությունը ոչ միայն ֆիլմի նվագակցություն է, այլև մի ամբողջ սիմֆոնիկ աշխարհ, որը գրավում, ընկղմում է կինեմատոգրաֆիկ մթնոլորտում, փոխանցում է կերպարների ապրած յուրաքանչյուր հույզ և ընդմիշտ հիշվում է։ 

Համերգին երաժշտասերները կվայելեն «Աստղային պատերազմներ»-ի երաժշտությունը, կունկնդրեն «Իմպերիալական քայլերգը», կճամփորդեն դեպի «Կարիբյան ծովի ծովահենների»¸«Հարրի Փոթերի» երաժշտական աշխարհ։ Կհնչեն նաև «Գահերի խաղը», «Շերլոկ Հոլմս», «Բեթմեն», «Գլադիատոր», «Արևի լույս», «Օպերայի ուրվականը», «Յուրայի դարաշրջանի այգին», «Սկիզբ» և շատ ուրիշ ֆիլմերից մեղեդիներ։

«Մենք ընտրել ենք լավագույն երաժշտական թեմաները և միավորել դրանք եզակի սիմֆոնիկ սյուիտների՝ Medley-ի մեջ։ Cinema Medley -ն եզակի նախագիծ է, որը չունի իր նմանն աշխարհում։ Այն միավորում է հիանալի ժամանակակից երաժշտությունը, փայլուն երիտասարդ երաժիշտների և հռչակ վայելող մենակատարների։ Ավելի քան 80 վիրտուոզ երաժիշտներ մեկ բեմում, վառ վիզուալ շոու, մեկ երեկոյի ընթացքում 16 ֆիլմերի երաժշտություն լսելու հնարավորություն, ֆանտաստիկ գործիքավորումներ և հույզեր, որոնք ընդմիշտ կմնան ձեր հիշողության մեջ։ Համերգը տևում է 3 ժամ, ներառյալ 25 րոպեանոց ընդմիջումը»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

Հայերեն

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ