Հունգարիան շարունակում է պատրաստվել ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովին. Օրբան

3 րոպեի ընթերցում

Բուդապեշտում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են, և Հունգարիան պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի ապահովի դրա հաջողությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանի եթերում։

Օրբանին հարց են ուղղել, թե ինչպես է Հունգարիան աջակցում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին։

«Ես չեմ ուզում խոսել մանրամասների մասին։ Ի վերջո, Բուդապեշտում կարևոր խաղաղության գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում», - ասել է նա։

Օրբանը նշել է, որ Հունգարիան «արժեքավոր ներդրում է կատարում խաղաղության գործում», քանի որ այն Եվրամիության միակ երկիրն է, որը բաց է պահել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները և «մշտական ​​կապի մեջ է» Մոսկվայի հետ։ 

«Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ, և ես ամբողջ Եվրոպայում միակ վարչապետն եմ, որն անհրաժեշտության դեպքում կարող է խոսել Ռուսաստանի նախագահի հետ», - ասել է Օրբանը՝ հավելելով, որ դա շատ կարևոր է համարում խաղաղության հասնելու համար։ 

Հունգարիայի վարչապետը նշել է, որ հույսեր է կապում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում: 

«Մենք խոսում ենք մի մարդու մասին, որը պատերազմը համարում է անիմաստ և ցանկանում է, որ այն ավարտվի: ԱՄՆ նախագահն ունի բոլոր հիմքերը՝ ձգտելու արդար իրավիճակ ստեղծել, և չնայած նա ցանկանում է ճնշում գործադրել ռուսների վրա, նա չի ցանկանում վնասել Հունգարիային», - ասել է վարչապետը՝ բացատրելով, թե ինչու է Թրամփը համաձայնել ազատել Հունգարիային ռուսական նավթի և գազի դեմ պատժամիջոցների ազդեցությունից:

Օրբանը նշել է, որ Հունգարիան դեռևս չի կարող գոյատևել առանց ռուսական էներգակիրների, բայց շարունակում է դիվերսիֆիկացնել իր մատակարարման ուղիներն ու աղբյուրները: Երկրում հրապարակված տվյալների համաձայն՝ 2024 թվականին «Թուրքական հոսք» գազատարով Հունգարիա է մտել 8,5 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ «Դրուժբա» խողովակաշարով մատակարարվել է 5 միլիոն տոննա նավթ: Նման ծավալ է սպասվում նաև 2025 թվականին:

Եվրոպա

Բրյուսելն արձագանքել է Հունգարիային ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցներից ազատելու ԱՄՆ որոշմանը. Օրբան

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ