Եվրոպա

Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել է ՌԴ-ի, Իսրայելի հետ հարաբերություններին և Լոնդոնում Սիրիայի դեսպանատան վերաբացմանը

2 րոպեի ընթերցում

Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել է ՌԴ-ի, Իսրայելի հետ հարաբերություններին և Լոնդոնում Սիրիայի դեսպանատան վերաբացմանը

Լոնդոնում Սիրիայի դեսպանատան վերաբացումը կարևոր է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններն ամրապնդելու համար, հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանին՝ ելույթ ունենալով Լոնդոնի Չաթեմ Հաուսում կայացած երկխոսության նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է  Syria TV-ն։ 

«Մեր դեսպանատունը, որ վերաբացվել է Լոնդոնում, կծառայի սիրիացիների շահերին և նորից չի վերածվի հետախուզության շտաբի», - ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ Սիրիան կառուցում է իրատեսական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ 

«Մենք չենք ցանկանում լինել որևէ դաշինքի մաս և աշխատում ենք բոլորի հետ լավ հարաբերություններ ու գործընկերություն կառուցելու ուղղությամբ.... Մենք իրատեսական հարաբերություններ ենք կառուցում Ռուսաստանի հետ: Մենք չենք ցանկանում, որ նա վերահսկի Սիրիան, ինչպես նախկինում, և ոչ էլ ցանկանում ենք թշնամանալ նրա հետ», - նշել է աշ-Շայբանին:

Սիրիայի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Սիրիայի տարածքների վրա Իսրայելի շարունակական հարձակումներին։

«Իսրայելը ներկայում բացասական դեր է խաղում Սիրիայում և դժգոհ է (Սիրիայում) տեղի ունեցած փոփոխություններից: Նա շարունակում է իր խախտումները սիրիական տարածքում, բայց մենք չենք ներքաշվել սադրանքների մեջ և փորձել ենք արձագանքել դիվանագիտորեն», - ասել է ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ իր երկիրը ցանկանում է հանգստություն և ձգտում է խուսափել Իսրայելի հետ լարվածության սրումից։

«Մենք աշխատում ենք Սիրիայի վերականգնման ուղղությամբ և դիտարկում ենք Իսրայելի հետ ցանկացած հնարավոր համաձայնագիր այս շրջանակում», - նշել է աշ-Շայբանին։

Նա հաստատել է, որ միջազգային հանրության մեծ մասն ​​աջակցում է Սիրիայի կառավարության դիվանագիտական ​​​​դիրքորոշմանն Իսրայելի խախտումների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում