1 րոպեի ընթերցում
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշել է երեք ամիս ժամկետով երկարացնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսի 26-ին։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։ Նա իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում։ Քննչական կոմիտեն նույն գործով դատարան էր ներկայացրել 16 անձի կալանավորելու միջնորդություն։