Մարզեր

Բերդկունքի նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են

1 րոպեի ընթերցում

Բերդկունքի նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղի նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, շինարարական աշխատանքները սկսվել էին հուլիսից՝ ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77,5 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված էր Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի Բերդկունքի նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգում՝ 750 գծամետր երկարությամբ և 5100 քմ մակերեսով, միակողմանի մայթի և ջրահեռացման համակարգի կառուցում, բազալտե եզրաքարերի տեղադրում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում