Եվրոպա

ԵՄ-ն պատրաստել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի իրագործման նոր պլան

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատրաստել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի իրագործման նոր պլան

Եվրամիությունը պատրաստվում է ԱՄՆ-ին առաջարկել նոր պլան՝ իր առևտրային համաձայնագրի հաջորդ փուլն իրագործելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների տվյալներով, ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ին ներկայացվող պլանը կկենտրոնանա հինգ բնագավառների վրա։

«Այդ բնագավառները ներառում են սակագները և մուտքը շուկաներ, որտեղ ԵՄ-ն ձգտում է հասնել հարկադրույքների նվազեցմանը մի շարք լրացուցիչ ապրանքների, այդ թվում՝ գինու և թունդ ոգելից խմիչքների համար», - նշում է Bloomberg-ը։

Գործակալության աղբյուրների խոսքով, պլանի համաձայն, ԵՄ-ն առաջարկում է ստեղծել տնտեսական անվտանգության հարցերով աշխատանքային խումբ, որն իր ուշադրությունը կկենտրոնացնի այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ներդրումների ստուգումը, արտահանման վերահսկողությունը, գնումները և խիստ կարևոր հումքի մատակարարումը։

Գործակալությունը հաղորդում է, որ ԵՄ-ի առևտրի պալատի ղեկավար Մարոշ Շևչովիչը այս ամսվա վերջին պետք է հանդիպի իր ամերիկացի գործընկերների հետ՝ պլանը քննարկելու համար։ 

Հուլիսի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Շոտլանդիայում կայացած հանդիպմանը Բրյուսելը և Վաշինգտոնը պայմանավորվեցին առևտրային համաձայնագրի շուրջ։ Այդ պայնավորվածությունները նախատեսում էին 15-տոկոսանոց սակագներ ԱՄՆ արտահանվող ապրանքների մեծ մասի, այդ թվում՝ ավտոմեքենաների վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում