Մարզեր

Վերանորոգվում է Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքը

1 րոպեի ընթերցում

Վերանորոգվում է Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղում դեռևս հուլիսից մեկնարկել են թիվ 1 միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդ Ավետիսյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 360 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ 

Ծրագրով նախատեսված է հատակի, դռների, պատերի, սանհանգույցների վերանորոգում, ներքին ու արտաքին հարդարում, ջեռուցման ժամանակակից սարքերի տեղադրում, բակային տարածքի բարեկարգում, այլ աշխատանքներ։ Շինաշխատանքներն արդեն իրականացված են շուրջ 75 տոկոսով։ 

«Մեր դպրոցի շենքը բերվում է ժամանակակից ու բարեկարգ տեսքի, գեղեցկանում ու նորանում է նաև բակային տարածքը, շենքի արտաքին տեսքը։ Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցն ապահովվելու է միանգամայն նոր ու ժամանակակից գույքով։ Հետևապես՝ հիմնովին բարելավվում են նաև մեր աշխատանքային պայմանները»,-նշեց Վարդ Ավետիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում